հետ

«Լիդիան»-ը նոր մշակույթ է բերել Հայաստան», - նկատել է ԱՄՆ դեսպանը

02.02.2017 10:31
«Լիդիան»-ը նոր մշակույթ է բերել Հայաստան», - նկատել է ԱՄՆ դեսպանը

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալ» եւ «Լիդիան» ընկերությունների ներդրումները Հայաստանում կկազմեն $0.5 միլիարդ:

«2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, եւ այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանում եւ առաջին ամերիկյան ներդրումը երկրի էներգահամակարգում: «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար եւ նաեւ առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: 

ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018թ. Ամուլսարը, թերեւս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչեւ 1.300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ առաջին անգամ Հայաստանում եւ հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի եւ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին» - ասել է Ռիչարդ Միլսը՝ փետրվարի 1-ին հանդես գալով Հայ-ամերիկյան առեւտրային պալատի ներկայացուցիչների առջեւ: 

Երկու ընկերությունն էլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի մոդել են՝ տեղական համայնքների հետ իրենց աշխատանքի միջոցով, եւ դրա հետ մեկտեղ նրանք նաեւ խրախուսել են այս մշակույթի զարգացմանը հայկական ընկերությունների շրջանում, շեշտել է ԱՄՆ դեսպանը:

Աղբյուրը՝ http://www.mediamax.am/am/news/society/22037/

 

«Լիդիան»-ը նոր մշակույթ է բերել Հայաստան», - նկատել է ԱՄՆ դեսպանը