Ամուլսար.
պատասխանատու հանքարդյունաբերություն,
կայուն տնտեսական զարգացում
Գեոթիմ ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ՝ “Սպորտի և խաղաղության դպրոցներ” նախագիծը “մասսայական ֆուտբոլ” անվանակարգում 53 երկրների ծրագրերի մեջ արժանացել է ՈՒԵՖԱ-ի HatTrick ծրագրի մրցանակին, որպես համայնքային լավագույն ծրագիր:
Մենք նպատակ ունենք օրինակելի ոսկու հանք կառուցել Ամուլսարում,-Թիմ Քոֆլին
ՍիվիլՆեթի հետ զրույցում «Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահ և գլխավոր տնօրեն Թիմ Քոֆլինը ներկայացնում է Ամուլսարի շահագործման օգուտները, խոսում հանքարդյունաբերության կարևորության և բնապահպանական պատասխանատվության մասին:
Հարցազրույց Լիդիան ինթերնեյշնլի բնապահպանական թիմի հետ
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պարբերականի՝ Բնապահպանական խնդիրներին նվիրված համարում Լիդիանի/ Գեոթիմի բնապահպանական թիմի անդամները պատմում են ժամանակակից հանքարդյունաբերության բնագավառում բնապահպանական խնդիրների և լուծումների մասին:
Ամուլսարի ծրագրի միջազգային բնապահպանական սոցիական ազդեցության գնահատումը (ԲՍԱԳ)
Լիդիան Ինթերնեյշնլի ավագ փոխնախագահ Դիդիե Ֆոլենը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պարբերականում ներկայացնում է ԲՍԱԳ-ի իրականացման ընթացքը:
Lydian International-ի ծրագրերը Հայաստանում խիստ դրական են, ասել է Սայմոն Ֆրեյզերը
Միացյալ Թագավորության փոխարտգործնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 11-ին Երեւանում ասել է, որ «խիստ դրական» է համարում Lydian International ընկերության` Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագիրը:
Լիդիան ինթերնեյշնլի հիմնական բաժնետերերի ցանկը

Լիդիան Ինթերնեյշնլի հիմնական բաժնետերերն են Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանասական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և մի շարք ինստիտուցիոնալ ներդրողներ Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից:
Բաժնետերերի թվում են Amber Capital, Franklin Templeton Investment, Oppenheimer, AGF, RBC, Mackenzie Investments և այլ խոշոր ներդրումային ընկերություններ և բանկեր:
Լիդիանի բաժնետոմսերը վաճառվում են բաց շուկայում` Տորոնտոյի ֆոնդային բորսայում և դրանք կարող են ձեռք բերել նաև անհատները: Լիդիանի բաժնետոմսերի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է հետևել www.lydianinternational.co.uk կայքում, ինչպես նաև Տորոնտոյի ֆոնդային բորսայի www.tmx.com կայքում (գնադրում` TSX:LYD):



